ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Ամեն ինչ նրանո՛վ և նրա՛ համար ստեղծվեց

Ամեն ինչ նրանո՛վ և նրա՛ համար ստեղծվեց
01.11.2024 | 08:28

«Որովհետև նրանով ստեղծվեց այն ամենը, ինչ որ երկնքում է և ինչ որ՝ երկրի վրա, ինչ որ երևում է և ինչ որ չի երևում. թե՛ գահեր, թե՛ տերություններ, թե՛ պետություններ, թե՛ իշխանություններ, - ամեն ինչ նրանո՛վ և նրա՛ համար ստեղծվեց. և նա կար առաջ, քան ամեն ինչ. և ամեն ինչ նրանո՛վ է կանգնած հաստատ» (Կողոս1։17)։

Փա՜ռք Աստծուն Իր Որդու համար, Նրա արյան ամեն կաթիլի համար, խաչի վրա կատարված գործողության համար, փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։

Խաչի զորությունը կայանում է նրանում, որ Հիսուսը խաչի վրա վերցրեց մեր բոլորիս մեղքերը, միլիարդավոր մարդկանց միլիարդավոր մեղքերը, ցավերը, տանջանքները, հիվանդությունները, անօրենությունները, գողությունները, խաբեբայությունները և մեզ Իր արյունով արդարացրեց։ Արդարացնել նշանակում է, որ կարծես ոչ մի անգամ մեղք չենք էլ գործել։

Տերն ամեն բան Իր արյունով սրբել ու մաքրել է, և դարձրել ձյունի պես ճերմակ, մեզ մնում է միայն գոհանանք Նրանից, փառաբանենք ու երկրպագենք Նրան։

Խաչի վրա զինաթափ եղան չարի ուժերը, և պարտվեց մահը և ջնջեց այն մեզ հակառակ ձեռագիրը հրամաններովը, որ մեզ հակառակ էր, և նրան վեր առավ մեջտեղիցը և խաչափայտին վրա բևեռեց. Իշխանություններին և պետութիւններին մերկացնելով, հայտնապես խայտառակեց և նրանց հաղթանակեց իրանում (Կող2։15)։

Եվ մենք ազատվեցինք մեղքի ուժից: Սա իսկական ազատությունն է: Աստված ասաց.

«Եթե Որդին ազատի ձեզ, դուք իրականում ազատ կլինեք»:

Սա չի նշանակում, որ մենք էլ երբեք մեղք չենք գործի, բայց մեղքի իշխանությունը մեզ վրա արդեն տապալված է:

Ի՞նչը տապալեց մեղքի իշխանությունը՝ միայն սերը՝ Աստծո անպայմանական և անզուգական սերը։

Ապա ի՞նչ ասենք այս բաների համար, եթե Աստված մեր կողմն է՝ ո՞վ է մեզ հակառակ. Որ իր Որդին էլ չ’խնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նրան. Էլ ի՞նչպես նրա հետ ամեն բան չի շնորհի մեզ (Հռովմ8։31)։

Հիսուսն է կյանքը, կյանքի աղբյուրը, Նա է ճանապարհը, Նա է Երկնային արքայության Արքան, թագավորների Թագավորը, հավիտենականության Հայրը, մեր Արարիչը, մեր ամրոցը և մեր պաշտպանն ու հաղթանակը։

Դրա համար էլ Աստված Նրան առավել բարձրացրեց և Նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամեն անուն, որպեսզի Հիսուս Քրիստոսի անունով խոնարհվի ամեն ծունկ՝ լինի թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների, և թե՛ երկրի տակ լինողների. և ամեն լեզու խոստովանի, թե Հիսուս Քրիստոս Տե՛ր է՝ Հայր Աստծո փառքի համար» (Փիլ.2:5-11):

Եվ թող այսօր մեր բոլոր աղոթքները հասնի քեզ Տեր, լսիր մեր խնդրանքները, ականջ դիր, կատարիր և մի ուշացնի, ով մեր Աստված, որովհետև ոչ թե մեր արդարությունների համար ենք աղաչում՝ աղոթելով քո առաջին, ԱՅԼ ՔՈ ՇԱՏ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ (Դանիել9։18)։

Լինենք օրհնված, բարի լույս:

Anna Godinaction

Դիտվել է՝ 2334

Մեկնաբանություններ